Լրահոս

10.03.2023 21:54


Չորրորդ հարկից ընկած երկու տարեկան երեխայի կյանքը հաջողվել է փրկել

Չորրորդ հարկից ընկած երկու տարեկան երեխայի կյանքը հաջողվել է փրկել

«Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի բժիշկներին հաջողվել է փրկել չորրորդ հարկի պատուհանից ընկած երկու տարեկան երեխայի կյանքը: Այս մասին տեղեկանում ենք կենտրոնի ֆեյսբուքյան էջից։

Վերակենդանացման բաժանմունքից փոքրիկն այսօր տեղափոխվել է վնասվածքաբանության բաժանմունք, նրա մոտ նկատվում է դրական դինամիկա, վիճակը գնահատվում է կայուն ծանր:

Երեխան ծանր վիճակում բուժկենտրոն էր ընդունվել վերջույթների, կրծքավանդակի, կոնքի վնասվածքներով: Շարունակում է մնալ բժիշկների խիստ հսկողության տակ:

Այս խորագրի վերջին նյութերը