Լրահոս

11.03.2023 10:56


Հրդեհ Երևանում․ պահակակետի ներսում այրված դի են հայտնաբերել

Հրդեհ Երևանում․ պահակակետի ներսում այրված դի են հայտնաբերել

Երևանի Նոր Նորք վարչական շրջանում պահակակետ է այրվել, հրդեհը մարելուց հետո ներսում դի են հայտնաբերել։ Տեղեկությունը հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։

Ըստ հաղորդագրության՝ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը մարտի 11-ին, ժամը 02:51-ին ահազանգ է ստացել, որ Լվովյան փողոցի թիվ 21 շենքի մոտակայքում պահակակետ է այրվում։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 03:06-ին, մարվել՝ 03:45-ին: Այրվել է պահակակետը (մոտ 15 քմ)․ ներսում հայտնաբերվել է անձը չպարզված քաղաքացու այրված դի։

Այս խորագրի վերջին նյութերը