Ներքին Բազմաբերդ գյուղում պայթյուն է եղել․ կան տուժածներ
Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն մարտի 11-ին, ժամը 09:54-ին ահազանգ է ստացվել, որ Ներքին Բազմաբերդ գյուղում տեղի է ունեցել պայթյուն․ կան տուժածներ։ Այս մասին տեղեկանում ենք ՆԳՆ փրկարար ծառայությունից։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ գյուղի տներից մեկի 1-ին հարկում գտնվող հացատանը տեղի է ունեցել գազաբալոնից արտահոսած գազի կուտակում եւ պայթյուն․ փլուզվել է պատից 2 քմ հատված, կա 3 տուժած։
Տուժածներ Ա․ Ե․-ն (ծնված 2010 թ․), Կ․ Գ․-ն (ծնված 1980 թ․) եւ Վ․ Ե․ (ծնված 1969 թ․) տեղափոխվել են Երեւանի Այրվածքաբանության ազգային կենտրոն ՓԲԸ։