Լրահոս

11.03.2023 14:36


Դպրոցական ավտոբուսի վթարի հետևանքով վիրավորված 23 քաղաքացիներից 11-ը դուրս է գրվել

Դպրոցական ավտոբուսի վթարի հետևանքով վիրավորված 23 քաղաքացիներից 11-ը դուրս է գրվել

Սյունիքի մարզի Օխտար բնակավայրի միջնակարգ դպրոցի աշխատակիցներին և աշակերտներին Կապան տանող ավտոբուսի վթարի հետևանքով վիրավորված և Կապանի բժշկական կենտրոն տեղափոխված 23 քաղաքացիներից 11-ը երեկ գիշեր դուրս են գրվել հիվանդանոցից։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում փոխանցեցին Սյունիքի մարզպետարանից։

«Հիվանդանոցում շարունակում են բուժում ստանալ 7 երեխա և 5 մեծահասակ։ Երեխաների վիճակը բավարար է, մեծահասակներինը՝ ծանր»,-նշեցին մարզպետարանից։

Հիշեցնենք, որ երեկ՝ մարտի 10-ին, Սյունիքի մարզի Առաջաձոր գյուղի վարչական տարածքում դպրոցականների տեղափոխող ավտոբուսի վթարի էր ենթարկվել՝ 5 մետր բարձրությունից ընկնելով ձորը։ Վթարի հետևանքով զոհվել է 1970 թվականին ծնված Թամարա Դավթյանը, որը դպրոցի դասվարն էր։ Վիրավորվել էր 23 քաղաքացի, որոնցից 14-ը դպրոցի աշակերտներ են, 8-ը՝ ուսուցիչներ, 1-ը՝ սպասարկող անձնակազմից։

Այս խորագրի վերջին նյութերը