Լրահոս

11.03.2023 22:49


21-ամյա վարորդը BMW-ով կառավարության հարևանությամբ բախվել է ծառերին ու հայտնվել մայթին

21-ամյա վարորդը BMW-ով կառավարության հարևանությամբ բախվել է ծառերին ու հայտնվել մայթին

Այսօր՝ մարտի 11-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում:

shamshyan.com-ի հաղորդմամբ՝ Երևանի բնակիչ 21-ամյա Լևոն Քինակցյանն իր վարած BMW մակնիշի ավտոմեքենայով Մելիք Ադամյան փողոցում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ծառին և հայտնվել հետիոտնի համար նախատեսված վայրում:

Ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան:

Վթարի փաստով Պարեկային ծառայության Երևանի քաղաքի գնդում նախաձեռնվել է վարույթ:

Այս խորագրի վերջին նյութերը