Լրահոս

13.03.2023 08:19


Արարատի մարզում Hyundai Elantra-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր շուռ եկել. հսպիտալացվել է 5 մարդ, այդ թվում՝ երեխաներ

Արարատի մարզում Hyundai Elantra-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր շուռ եկել. հսպիտալացվել է 5 մարդ, այդ թվում՝ երեխաներ

մարտի 12-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 17:00-ի սահմաններում Երևանի բնակիչ, 24-ամյա Նինա Ի.-ն իր վարած Hyundai Elantra մակնիշի ավտոմեքենայով Երևան-Երասխ ավտոճանապարհի 22 կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ շրջվելով գլխիվայր հայտնվել ճանապարհի երթևեկելի գոտուց դուրս:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով Նինա Ի.-ն, նրա ուղևոր, Երևանի բնակիչ, 29-ամյա Մարիամ Ի.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Էրեբունի բժշկական կենտրոն, իսկ մյուս ուղևորներ, Երևանի բնակիչներ, 6-ամյա Է.Խ.-ն, 7-ամյա Ռ. Խ.-ն և 18-ամյա Մ.Ի.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Երևանի Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոն: Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, իսկ Արտաշատի հիվանդանոցի բժիշկների հերթապահ խումբն առաջին բուժօգնություն է ցուցաբերել մինչև հիվանդանոցներ տեղափոխելը:

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է վարույթ:

Աղբյուրի տեղեկություններով՝ վարորդն ու վիրավորները ազգականներ են:

Այս խորագրի վերջին նյութերը