Լրահոս

13.03.2023 11:28


Հրազդանում պարեկը նախազգուշական 2, ապա 1 կրակոց է արձակել կացինը ձեռքին ենթադրյալ գողի ուղղությամբ, վերջինս մահացել է

Հրազդանում պարեկը նախազգուշական 2, ապա 1 կրակոց է արձակել կացինը ձեռքին ենթադրյալ գողի ուղղությամբ, վերջինս մահացել է

Կոտայքի մարզում, այսօր՝ մարտի 13-ին, ենթադրյալ հանցագործին վնասազերծելու ժամանակ կրակոցներ են հնչել. Ժամը 00։40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն է ահազանգել Հրազդան քաղաքի թաղամասերից մեկի բնակիչ 18-ամյա Հասմիկ Բ․-ն և հայտնել, որ անհայտ անձինք մուտք են գործել իրենց տուն։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, օպերատիվորեն նշված հասցե են ժամանել Ոստիկաններն ու պարեկները, որտեղ ահազանգողը հայտնել է, որ իրենց տանը կից անասնագոմում մարդ կա, ով, հավանաբար, գոմ է մտել գողություն անելու նպատակով։

Ոստիկանության աշխատակիցները մոտեել են անասնագոմին և բարձրախոսով ներկայացել, որ իրենք ոստիկանության աշխատակիցներ են ու պահանջում են, որպեսզի այնտեղ գտնվող անձը դուրս գա։

Բազմաթիվ անգամներ շգուշացնելուց հետո անասնագոմից դեմքը ծածկած դուրս է եկել մի տղամարդ, ում ձեռքին կացին է եղել։ Վերջինս պահանջել է որպեսզի ոստիկանության աշխատակիցները չմոտենան իրեն, հեռանան, նաև պահանջել է, որ չփորձեն իրեն բռնել, հակառակ դեպքում՝ ձեռքին եղած կացնով կսպանի բոլորին։

Դրանից հետո, տեսնելով, որ ոստիկաններն ու պարեկները չեն հեռանում ու դարձյալ պահանջում են, որպեսզի նա ցած դնի կացինն ու ինքնակամ հանձնվի, այդ տղամարդը կացինը ձեռքին սկսել է, անկանոն շարժումներ կատարելով, հարձակվել ոստիկանության ծառայողների վրա։

Այդ ժամանակ Պարեկային Ծաայության Կոտայքի գումարտակի պարեկներից մեկն իրեն ամրակցված ատրճանակից նախազգուշական 2 կրակոց է արձակել օդ։ Դրանից հետո զգալով, որ վտանգը դառնում է իրական, պարեկը 1 անգամ կրակոց է արձակել իրենց ուղղությամբ եկող տղամարդու վրա։ Վերջինս վայր է ընկել։

Ահազանգով դեպքի վայր ժամանած «Հրազդան» բժշկական կենտրոնի բուժանձնակազմը վիրավորին «կրծքավանդակի հրազենային վիրավորում, մարմնական վնասվածք» ախտորոշմամբ տեղափոխել են «Հրազդան» բժշկական կենտրոն։

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածը Կոտայքի մարզի բնակիչ 46-ամյա Սամվել Փ․-ն է, ով գիշերը, ժամը 03։00-ի սահմաններում «Հրազդան» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում մահացել է։

Դեպքի առթիվ Կոտայքի մարզային քննչական վարչությունում ՀՀ ՔրՕրի 44-254 հոդվածի 2-րդ մասի և 252 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Կայքի տեղեկություններով՝ Սամվել Փ․-ն նախկինում եղել է դատապարտված։

Դեպքի վայրում էլ հայտնաբերվել է կացինը։

Այս խորագրի վերջին նյութերը