Վրաստանի կառավարությունը թույլ չի տա երկրում երկրորդ ռազմաճակատ բացել. Ղարիբաշվիլի
«Վրացական երազանք» իշխող կուսակցությունը թույլ չի տա երկրում երկրորդ ռազմաճակատի բացում: Նման հայտարարություն է արել երկրի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին «Իմեդիե» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։
Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում Է РИА Новости գործակալությունից: «Ես գիտեմ, որ Ուկրաինայից մի քանի տասնյակ մարդ Է եկել: Ցանկանում եմ դիմել նրանց՝ պատրանքներ ու ակնկալիքներ չունենաք, թե այստեղ ինչ-որ բան տեղի կունենա։ Ցանկանում եմ մաղթել, որ Ուկրաինայում բոլոր մարտիկներն առողջ վերադառնան իրենց ընտանիքներ, բայց ձեզ կոչ եմ անում՝ մի՛ ենթարկվեք կեղտոտ սադրանքներին:
Մենք գիտենք շատ ավելին, քան նրանք կարող են պատկերացնել: Պետությունն այսօր գտնվում Է ամենաբարձր մակարդակի վրա... Քանի դեռ իշխանության գլուխ է կանգնած «Վրացական երազանքը», մենք երկրորդ ճակատ թույլ չենք տա, դա բացառվում է»,-ասել Է նա։
Մարտի 10-ին Վրաստանի խորհրդարանի փոխխոսնակ Գիա Վոլսկին հայտնել էր, որ երկիր են ժամանել նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի մի խումբ կողմնակիցներ, որոնք կռվել են Ուկրաինայի զինված ուժերի շարքերում։ Վոլսկիի խոսքով՝ նրանց նպատակն Է օրակարգից չհանել հեղափոխական գործընթացը: Վրաստանի վարչապետը նաև անընդունելի է համարել զինվորականների մասնակցությունը ցույցերին և հորդորել Է չփորձել Վրաստանում անկարգություններ հրահրել։