Լրահոս

13.03.2023 14:56


Արագածոտնի մարզում Mercedes-ը դուրս է եկել հանդիպակաց գոտի և 10 մետր բարձրությունից ընկել, բախվել քարերին․ կան վիրավորներ

Արագածոտնի մարզում Mercedes-ը դուրս է եկել հանդիպակաց գոտի և 10 մետր բարձրությունից ընկել, բախվել քարերին․ կան վիրավորներ

Երեկ՝ մարտի 12-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 23։00-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ 32-ամյա Վահե Մ․-ն իր վարած Mercedes Sprinter մակնիշի ավտոմեքենայով Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհի 30 կմ հատվածում, Սասունիկ գյուղի վարչական տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և մոտ 10 մետր բարձրությունից ընկել ու կողաշրջված վիճակում հայտնվել քարերի վրա։

Վթարի հետևանքով Վահե Մ․-ն և ուղևոր՝ Արմավիրի մարզի բնակիչ 59-ամյա Ա․ Ծ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աշտարակ» բժշկական կենտրոն, որտեղ առաջին բուժօգնությունը ստանալուց հետո տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով Արագածոտնի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է վարույթ։ Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։

Այս խորագրի վերջին նյութերը