Աշխարհ

13.03.2023 18:10


Լեգենդար երգիչ Ռոդ Ստյուարտի Lamborghini Countach սուպերմեքենան վաճառքի է հանվել

Լեգենդար երգիչ Ռոդ Ստյուարտի Lamborghini Countach սուպերմեքենան վաճառքի է հանվել

Լեգենդար երգիչ Ռոդ Ստյուարտի Lamborghini Countach սուպերմեքենան վաճառքի է հանվել, գրում է Motor-ը։

Մոդելի պատմությունը սկսվել է 1971 թվականին, երբ Ժնևի ավտոսրահում կայացել է Countach LP 500-ի՝ Bertone-ի օրիգինալ դիզայնով նախատիպի դեբյուտը, որը դարձել է սերիական սուպերմեքենա:

Մեքենան թողարկվել է 1988 թվականի նոյեմբերին և դարձել 25th Anniversary շարքի 658 օրինակներից մեկը։ Իտալիայից ԱՄՆ դիլերին ուղարկված սուպերմեքենան գնել է լեգենդար երաժիշտ Ռոդ Ստյուարտը: Մեքենան նրան է պատկանել 1990-ից 1995 թվականներին, այնուհետև վաճառվել է Օհայո նահանգից մի ընտանիքի, որը կուպեի սեփականատերն էր մինչև 2022 թվականի մայիսը և վերավաճառվել է այն ներկայիս սեփականատիրոջը:

Սուպերմեքենայի ընդհանուր վազքը անհայտ է, սակայն 1997 թվականին արագաչափի փոխարինման պահից մեքենան անցել է 12 հազար կիլոմետրից պակաս: Carfax-ի զեկույցը հաստատում է մեքենայի շահագործման պատմությունը Կալիֆոռնիայում, Օհայոյում, Միչիգանում և Մոնտանայում 1990 թվականի հոկտեմբերից մինչև 2022 թվականի օգոստոսը, և այս ընթացքում կուպեի հետ կապված ոչ մի միջադեպ չի եղել: Սուպերքարի համար վաճառողը մինչ այժմ ստացել է առավելագույն 375 հազար դոլարի առաջարկ:

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը