Լրահոս

13.03.2023 20:07


Գյումրի-Երևան երթուղով ընթացող գնացքի վրա քարեր են նետել

Գյումրի-Երևան երթուղով ընթացող գնացքի վրա քարեր են նետել

Մարտի 11-ին չարագործները քարեր են նետել Գյումրի-Երևան երթուղով ընթացող «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության էլեկտրագնացքի վրա՝ ընկերությանը պատճառելով նյութական վնաս: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ՀԿԵ-ից:

Միջադեպը տեղի է ունեցել Նորագավիթ-Երևան ուղեմասում։ Քարերից մեկը կոտրել է էլեկտրագնացքի պատուհանը։ Երջանիկ պատահականությամբ լեփ-լեցուն էլեկտրագնացքի ուղևորներից ոչ ոք չի տուժել։ Դեպքի մասին տեղեկացվել են իրավապահ մարմինները։

«ՀԿԵ-ն քաղաքացիներին կոչ է անում պատասխանատու վերաբերմունք ցուցաբերել երկաթուղային ենթակառուցվածքի և շարժակազմի նկատմամբ և հիշեցնում է, որ նման խուլիգանական արարքները հղի են ոչ միայն իրավական հետևանքներով դրանց կատարողների համար, այլև վտանգում են ուղևորների կյանքն ու առողջությունը»,-ասված է հաղորդագրության մեջ:

Այս խորագրի վերջին նյութերը