Աշխարհ

13.03.2023 18:46


Բաքվում Իրանի դեսպանին ԱԳՆ կանչելը չի կարող որպես բարի մտադրություն ունեցող քայլ դիտարկվել․ Քանաանի

Բաքվում Իրանի դեսպանին ԱԳՆ կանչելը չի կարող որպես բարի մտադրություն ունեցող քայլ դիտարկվել․ Քանաանի

Իրանական ռազմական ինքնաթիռը գտնվել է հանրապետության տարածքում, թռիչքն իրականացվել է Ադրբեջանի սահմանից պատշաճ հեռավորության վրա, Թեհրանը չի կարող Բաքվի քայլը որպես բարի մտադրություն ունեցող համարել։ Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանաանին՝ մեկնաբանելով Իրանի դեսպանին Ադրբեջանի ԱԳՆ հրավիրելը, հաղորդում է Fars-ը։

««Թռիչքը սովորական էր։ Նման թռիչքները պարբերաբար իրականացվում են Իրանի սահմանամերձ շրջանների եւ Իրանի տարածքում մոնիթորինգի շրջանակում։ Նման թռիչքներ նախկինում էլ են իրականացվել»,-ասել է Քանաանին։

Նրա խոսքով՝ ինքնաթիռը թռիչք է կատարել սահմանի երկայնքով՝ չհատելով այն։ Ինչպես նշել է իրանցի դիվանագետը, ռադարների կողմից արձանագրված խախտումների կամ խափանումների դեպքում ռադիոկապով նախազգուշացումներ են ստացվում։ «Այս թռիչքի հետ կապված նախազգուշացումներ չեն եղել»։

Նա հավելել է, որ, ըստ սահմանված կանոնների, նման հարցերը լուծում են համապատասխան կառույցները, սակայն Բաքուն դա չի արել։

«Մենք Ադրբեջանի հետ հարաբերություններ ունենք պաշտպանության ոլորտում, մեր դեսպանատունն ակտիվ աշխատում է, այնտեղ գործում է մեր ռազմական կցորդը։ Եթե ​​սա հիմնված լիներ բարի մտադրությունների վրա, ապա հնարավոր կլիներ հարցով դիմել Իրանի դեսպանատանը եւ մեր ռազմական կցորդին։ Տեղի կունենար մտքերի փոխանակում, եւ թյուրիմացությունը հնարավոր կլիներ վերացնել։ Մենք չենք կարող Ադրբեջանի կառավարության կողմից դեսպանի կանչը դիտել որպես բարի մտադրություն ունեցող քայլ»,-ասել է նա։

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը