Լրահոս

13.03.2023 21:44


Հրազդանում 86-ամյա կինն ինքնահրկիզվել է

Հրազդանում 86-ամյա կինն ինքնահրկիզվել է

Այսօր՝ մարտի 13-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 18:20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հրազդան քաղաքի Ջրառատ թաղամասի տներից մեկի բակում քաղաքացի է այրվում:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, դեպքի վայր ժամանած հրշեջ փրկարարներն ու պարեկները՝ քաղաքացիների օգնությամբ, կիսաայրված վիճակում Հրազդանի շտապօգնության ավտոմեքենային են մոտեցրել Կոտայքի մարզի բնակիչ 86-ամյա Ռիփսիկ Գ.-ին, ով նախ տեղափոխվել է «Հրազդան» բժշկական կենտրոն, որտեղ առաջին բուժօգնություն է ստացել, ապա շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել է Երևանի Այրվացքաբանության ազգային կենտրոն:

Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է վարույթ:

Այս խորագրի վերջին նյութերը