Լրահոս

14.03.2023 09:53


Աբովյան քաղաքում հրդեհ է բռնկվել «Infiniti FX35» մակնիշի ավտոմեքենայում

Աբովյան քաղաքում հրդեհ է բռնկվել «Infiniti FX35» մակնիշի ավտոմեքենայում

Մարտի 14-ին, ժամը 01։20-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աբովյան քաղաքի Դարանի փողոցի թիվ 8 շենքի մոտակայքում այրվում է ավտոմեքենա. տուժածներ չկան:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 01։30-ին, մարվել՝ 01։46-ին։ Այրվել է «Infiniti FX35» մակնիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածը։

Այս խորագրի վերջին նյութերը