Լրահոս

14.03.2023 10:22


Վերին Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Վերին Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Խաչի լեռնանցքը և Վերին Լարսը երկու ուղղություններով ամբողջությամբ փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց Ռուսաստանում ՀՀ դեսպանության մաքսային կցորդ Վահան Հակոբյանը։

Պատճառը Կոբի-Գուդաուրի հատվածում ձնահոսքի բարձր վտանգն է։

Նշենք, որ Ռազմավիրական ճանապարհը միակ ցամաքային ուղին է, որը Հայաստանը կապում է Ռուսաստանի հետ։ Այն պարբերաբար փակվում է վատ եղանակի պատճառով։

Վրաստանը Մցխեթ–Ստեփանծմինդա–Լարս ավտոճանապարհի ամենավտանգավոր հատվածը (Գուդաուրի–Կոբի) շրջանցող ճանապարհ է կառուցում։ Խոսքը 9–կիլոմետրանոց թունելի մասին է։

Այս խորագրի վերջին նյութերը