Աշխարհ

14.03.2023 19:56


Ամերիկացին միտումնավոր 1 դոլարով բանկ է թալանել, որպեսզի բանտ նստի

Ամերիկացին միտումնավոր 1 դոլարով բանկ է թալանել, որպեսզի բանտ նստի

ԱՄՆ-ում տղամարդը միտումնավոր 1 դոլարով բանկ է թալանել, որպեսզի բանտ նստի, գրում է Oddity Central-ը։

Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Յուտա նահանգից 65-ամյա Դոնալդ Սանտակրոսեն մտել է բանկ և գանձապահին գրություն փոխանցել՝ պահանջելով իրեն 1 դոլար տալ։

«Խնդրում եմ՝ ներեցեք ինձ, բայց սա կողոպուտ է։ Խնդրում եմ, տվեք ինձ մեկ դոլար, շնորհակալություն»,-գրված է եղել թղթի վրա:

Բանկի աշխատակիցը կարծել է, թե դա կատակ է, բայց այնուամենայնիվ կատարել է տղամարդու պահանջը։ Դրանից հետո Դոնալդն ինքը խնդրել է ոստիկանություն կանչել ու նստել է սրահում՝ սպասելով, որ իրեն ձերբակալեն։

«Դոնալդը մնացած այցելուներին ասաց, որ նրանց բախտը բերել է, քանի որ ինքը զենք չունի, և ոստիկանությունը շատ երկար է գալիս»,-պատմել է ականատեսներից մեկը:

Երբ սպաները ժամանել են դեպքի վայր, Սանտակրոսեն անմիջապես հայտնել է նրանց, որ եթե իրեն ազատ արձակեն, նորից մեկ այլ բանկ կթալանի, մինչև կհայտնվի բանտում։ Ավելի ուշ հայտնի է դարձել, որ ամերիկացին իր կողոպուտից հետո ազատ է արձակվել, սակայն ձերբակալվել է անվավեր վարորդական իրավունքով մեքենա վարելու համար։

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը