Աշխարհ

14.03.2023 12:19


Թուրքիայում նորից երկրաշարժ է գրանցվել

Թուրքիայում նորից երկրաշարժ է գրանցվել

Թուրքիայի Քահրամանմարաշ նահանգում 4,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել, հայտնում է Աղետների կառավարման գործակալությունը։ Այս մասին գրում է ՌԻԱ «Նովոստի»-ն:

«Քահրամանմարաշ նահանգի Գոքսուն թաղամասում ժամը 09:47-ին 4,7 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել»,-ասվում է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ երկրաշարժը տեղի է ունեցել մոտ 7 կիլոմետր խորության վրա։

Նախօրեին հաղորդվել էր, որ Քահրամանմարաշ նահանգում փետրվարի 6-ին տեղի ունեցած ավերիչ երկրաշարժերի հետևանքով զոհերի թիվը հասել է 48 448-ի։ Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուի խոսքով՝ զոհերի թվում կա 6660 օտարերկրացի։ Նրանց մեծ մասը սիրիացիներ են։

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը