Տնտեսական

14.03.2023 13:31


Վերաֆինանսավորման տոկոսադրույքը մնացել է անփոփոխ. ԿԲ

Վերաֆինանսավորման տոկոսադրույքը մնացել է անփոփոխ. ԿԲ

Մարտի 14-ին տեղի է ունեցել ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի նիստ: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ԿԲ-ի տարածած հաղորդագրությունից, նիստի ժամանակ որոշվել է՝

-անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ սահմանելով 10.75%,

-Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից տրամադրվող լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքը` 12.25%,

-Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից բանկերից ներգրավվող միջոցների տոկոսադրույքը` 9.25%:

Այս խորագրի վերջին նյութերը