Լրահոս

14.03.2023 15:38


Կրակոցներ Երևանում. ամուսինը կրակել է կնոջ, այնուհետև՝ ինքն իր վրա

Կրակոցներ Երևանում. ամուսինը կրակել է կնոջ, այնուհետև՝ ինքն իր վրա

Երեւանի Ռոմանոս Մելիքյան եւ Տիչինա փողոցների խաչմերուկում կրակոցներ են հնչել, վիրավորել են 2 քաղաքացու՝ 1 կին եւ 1 տղամարդ։

Shamshyan.com–ի հաղորդմամբ՝ շտապօգնության բժիշկները Տիչինա փողոցի 20 տան մոտից հիվանդանոց են տեղափոխել 2 քաղաքացու՝ 1 կնոջ եւ 1 տղամարդու։ Նշված տան մոտ հայտնաբերվել են Lada եւ Opel մակնիշի ավտոմեքենաներ, դրսում էլ՝ արնանման հետքեր եւ ատրճանակ:

Դեպքի վայրում հավաքված քաղաքացիները հայտնել են, որ վիրավորները ամուսիններ են, որոնց ամուսնալուծության հարցը դատարանում է։

«Նրանք բաժանված են։ Եվ այսօր ամուսինը Lada-ով եկել է նշված վայր, կանգնել Opel-ի առաջ, որը տաքսի է, իջել է ավտոմեքենայից եւ 2 կրակոց արձակել կնոջ ուղղությամբ, ապա 1 հատ էլ կրակել է իր վրա»,–ասել են ականտեսները։

Դեպքի փաստով՝ սպանության փորձի հատկանիշներով, նախաձեռնվել է քրեական վարույթ։

Այս խորագրի վերջին նյութերը