Քաղաքական

14.03.2023 17:09


Ադրբեջանական կողմի հրապարակած տեսանյութում ոչ թե ռազմական, այլ արտակարգ իրավիճակների պետական ծառայությանը պատկանող մեքենաներ են. Արցախի ՆԳՆ

Ադրբեջանական կողմի հրապարակած տեսանյութում ոչ թե ռազմական, այլ արտակարգ իրավիճակների պետական ծառայությանը պատկանող մեքենաներ են. Արցախի ՆԳՆ

Ադրբեջանական լրատվամիջոցները երեկ՝ մարտի 13-ին, հերթական ապատեղեկատվությունն են տարածել այն մասին, որ ռուսական խաղաղապահ զորակազմի ծառայողների ուղեկցությամբ Հայաստանից Արցախ զինծառայողներ ու զենք է տեղափոխվել՝ կից հրապարակելով մեքենաների փոքր շարասյան մի տեսանյութ:

Ինչպես տեղեկացնում է Արցախի Հանրապետության ներքին գործերի նախարարությունը, իրականում, ադրբեջանական կողմի հրապարակած տեսանյութում ոչ թե ռազմական, այլ արտակարգ իրավիճակների պետական ծառայությանը պատկանող մեքենաներ են:

«Փրկարար ծառայողները շրջափակման հետևանքով Արցախում մնացած ՀՀ քաղաքացիություն ունեցող խաղաղ բնակիչներին ռուս խաղաղապահների ուղեկցությամբ Շուշին շրջանցող լեռնային ճանապարհով ուղեկցել են դեպի Հայաստանի Հանրապետություն: Հաշվի առնելով այդ ճանապարհի լեռնային ու խիստ դժվարանցանելի բնույթը՝ Արցախի փրկարարները ստիպված էին ՈւԱԶ մեքենաներով կազմակերպել քաղաքացիների փոխադրումը:

Իսկ ռուս խաղաղապահները կատարել են իրենց գործառույթները՝ ապահովելու համար քաղաքացիական անձանց անվտանգությունն, առավել ևս՝ մարտի 5-ի դիվերսիոն հարձակումից հետո առաջացած լրացուցիչ վտանգների պայմաններում»,-նշված է Արցախի ՆԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ:

Այս խորագրի վերջին նյութերը