Հայ մարզիկ Համազասպ Հլոյանը Գինեսի ռեկորդակիր է դարձել՝ Երևանում ուղղաթիռից կախված վիճակում 1 րոպեում կատարելով 32 ձգում վարժություն: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է United Press International պարբերականից:
Նշվում է, որ Հլոյանը ռեկորդը նվաճելու համար մարզվել է Գինեսի ռեկորդակիր Ռոման Սահրադյանի հետ:
Նախորդ ռեկորդը սահմանել էր բելգիացի մարզիկ Ստեն Բրուինինկը՝ ուղղաթիռից կախված վիճակում կատարելով 25 ձգում: Նշվում է, որ Բրուինինկը գերազանցել էր ավելի վաղ Սահրադյանի սահմանած ռեկորդը՝ 23 ձգում՝ 1 րոպեում:
Ուղղաթիռից կախված՝ 32 ձգում՝ 1 րոպեում. Համազասպ Հլոյանը՝ Գինեսի ռեկորդակիր (տեսանյութ)