Ռուսաստանը, Չինաստանը և Իրանը համատեղ զորավարժություններ կանցկացնեն
Ռուսաստանը, Չինաստանը և Իրանը մարտի 15-ից 19-ը համատեղ ռազմածովային զորավարժություններ կանցկացնեն Օմանի ծոցում: Ինչպես նշում է ՌԻԱ «Նովոստի»-ն, այս մասին հայտնել է Չինաստանի պաշտպանության նախարարությունը։
«Ռուսաստանի, Չինաստանի, Իրանի և այլ երկրների զինված ուժերի միջև պայմանավորվածությունների համաձայն՝ Չինաստանի, Իրանի, Ռուսաստանի և այլ երկրների ռազմածովային ուժերը մարտի 15-ից 19-ն Օմանի ծոցում կանցկացնեն «Ծովային անվտանգության գոտի 2023» համատեղ ռազմածովային զորավարժություններ»,-ասված է WeChat սոցիալական ցանցում գերատեսչության պաշտոնական օգտահաշվում հրապարակված հաղորդագրության մեջ։

Աղբյուրը՝ tert.am