Աշխարհ

15.03.2023 18:15


Չինաստանում հայրը դպրոցական տղային պատժել է՝ ստիպելով 17 ժամ հեռախոսով խաղալ

Չինաստանում հայրը դպրոցական տղային պատժել է՝ ստիպելով 17 ժամ հեռախոսով խաղալ

ինաստանում հայրը, որը դպրոցական որդուն բռնացրել է գիշերը ժամը 1-ին սմարթֆոնով տեսախաղեր խաղալիս, պատժել է նրան՝ ստիպելով այնքան ժամանակ խաղալ հեռախոսով, մինչև նա այլևս ի վիճակի չի եղել շարունակել:

Ինչպես գրում է Oddity Central-ը, արդյունքում տղան խաղացել է 17 ժամ:

Դեպքը տեղի է ունեցել Շենզեն քաղաքում: Ծնողը պատմել է, որ կատաղել է, երբ որդուն հայտնաբերել է գիշերը հեռախոսով խաղալիս, այն պարագայում, որ երեխան հաջորդ օրը պետք է դպրոց գնար և պետք է արդեն խորը քնած լիներ: Նա ցանկացել է տղային այնպիսի դաս տալ, որը նա հեշտությամբ չէր մոռանա, ուստի տղային նախատելու փոխարեն պարզապես ասել է, որ կարող է քնելու փոխարեն խաղալ հեռախոսով:

Որդին սկզբում բավական մեծ հաճույք է ստացել իր անսովոր պատժից՝ շարունակելով մինչև առավոտ խաղալ հոր հսկողության ներքո: Երբ նրա քունը տարել է, և նա փորձել է ցած դնել հեռախոսն ու պառկել քնելու, հայրը նրան տեղեկացրել է, որ պետք է շարունակի խաղալ:

Հոր պատմելով՝ տղան մի քանի անգամ քնել է հեռախոսը ձեռքին, բայց ինքը նրան արթնացրել է՝ չնայած երեխայի բողոքներին: Երեկոյան ժամը 6:30-ի սահմանում, մոտ 17 ժամ խաղից հետո, տղան աղաչել է հորը, որ թույլ տա իրեն քնել՝ խոստանալով, որ այլևս երբեք ուշ ժամին չի խաղա հեռախոսով: Երեխան նույնիսկ համաձայնել է իր խոստումը գրավոր ներկայացնել։

Իր հերթին չինացին պարզաբանել է, որ ոչ մեկին խորհուրդ չի տալիս փորձել այս մեթոդը իրենց երեխաների պարագայում։

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը