Աշխարհ

16.03.2023 11:58


Էրդողանը և Ալիևը քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը

Էրդողանը և Ալիևը քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը

Ադրբեջանի և Թուրքիայի նախագահներ Իլհամ Ալիևը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը։ Այս մասին տեղեկացրել են ադրբեջանական ԶԼՄ-ները՝ հղում կատարելով Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությանը։

«Անկարայում հանդիպման ընթացքում Ադրբեջանի և Թուրքիայի նախագահներ Իլհամ Ալիևը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը կարծիքներ են փոխանակել Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման և խաղաղության պայմանագրի վերաբերյալ բանակցային գործընթացի մասին»,-նշվել է հաղորդագրությունում։

Հանդիպման ժամանակ Էրդողանն ընդգծել է, որ հենց Թուրքիայում Թյուրքական պետությունների կազմակերպության (ԹՊԿ) պետությունների ղեկավարների գագաթաժողով անցկացնելու նախաձեռնությունը պատկանում է Ադրբեջանի նախագահին, և երախտագիտություն է հայտնել այդ նախաձեռնության համար։ Նշվել է այդ ձևաչափով ԹՊԿ-ի գագաթաժողովների անցկացման նշանակությունը, ընդգծվել է, թե որքան կարևոր է, որ գագաթաժողովը նվիրվի Թուրքիայում երկրաշարժի հետևանքների վերացմանը, նշվել է ադրբեջանական ԶԼՄ-ների հրապարակած հաղորդագրությունում։

Այս խորագրի վերջին նյութերը