Քաղաքացու վրա կրակել են երկու անգամ, կան նաև կապտուկներ. մանրամասներ՝ պարեկների մասնակցությամբ սպանությունից
Մարտի 13-ին լուր հրապարակվեց, որ պարեկները Հրազդանում սպանել են 46-ամյա Սամվել Թ-ին։ Ոստիկանական լրատվությունից ավելի արագ աշխատող Գագիկ Շամշյանը գրել էր, որ քաղաքացին ահազանգել է, որ անասնագոմում մարդ կա, որը երևի մտել է գողության նպատակով։ Ոստիկանները գնացել են ահազանգի հետքերով, անասնագոմից ծածկած դեմքով և կացինը ձեռքին մեկը եկել է ոստիկանների ուղղությամբ՝ նրանց սպառնալով։
Պարեկներից մեկը նախազգուշական 2 կրակել է օդ, քաղաքացուն դա չի կասեցրել, և կանխազգալով վտանգը՝ պարեկը 1 անգամ կրակոց է արձակել իրենց ուղղությամբ եկող տղամարդու վրա։ «Հրազդան» ԲԿ-ում կանչ են արձանագրել, բժիշկները տեղափոխել են հիվանդանոց, սակայն վերակենդանացման բաժանմունքում Սամվել Թ-ն մահացել է։
Այնուհետև ոստիկանությունը հաղորդագրություն տարածեց՝ գրեթե նույն բանը՝ նշելով․ «Տղամարդը կացնով սպառնացել է ոստիկանության ծառայողներին։ Նրա հարձակումը կանխելու, ինչպես նաև իրենց կյանքին կամ առողջությանը սպառնացող վտանգը չեզոքացնելու համար կիրառվել է հրազեն»։
Ոստիկանականության հաղորդագրությունը, սակայն, ամբողջությամբ չի արտացոլում իրական պատկերը։
Սպանված Սամվել Թովմասյանի որդին՝ Էդգարը, Yerevan.Today-Ին փոխանցեց որոշ տվյալներ, ըստ որոնց՝ ոստիկանները կիրառել են անհամաչափ ուժ։
Նախ՝ պարեկները Սամվել Թովմասյանի ուղղությամբ արձակել են երկու կրակոց, որոնք դիպել են կրծքավանդակին և փորին։ Հարց է առաջանում՝ առաջին՝ նպատակին հասած կրակոցը արդյո՞ք չի կասեցրել նրան, որ արձակել են երկրորդ կրակոցը։
Երկրորդ՝ Սամվել Թովմասյանի դեմքի և մարմնի վրա հայտնաբերվել են վնասվածքներ, ծեծի հետքեր։ Հարց է առաջանում՝ եթե ոստիկանները հասանելիություն են ունեցել քաղաքացուն, որ կարողացել են ծեծել, ապա ինչո՞ւ են կրակել։ Եթե հասանելիություն ունեցել են կրակոցից հետո, ապա ծայրահեղ վիճակում գտնվող քաղաքացուն ինչու են ծեծել։
Երրորդ՝ քաղաքացու մահը վրա է հասել ոստիկանների ծեծի՞, թե՞ կրակոցների արդյունքում։
Չորրորդ՝ քաղաքացին եղել ձեռնաշղթաներով․ այսինքն քաղաքացուն կրակելուց, ծեծելուց, ծայրահեղ ծանր վիճակի հասցնելուց հետո ինչո՞ւ են հագցրել ձեռնաշղթաներ։
Հինգերորդ՝ ինչո՞ւ են ոստիկանները քաղաքացու հագուստը տարել։
Կարծում ենք, որ այս հարցերին ոստիկանությունը պետք է հրապարակային պատասխաններ տրամադրի։