Թուրքիայում հնագույն գերեզմանատուն են գտել, որտեղ յուրատեսակ թաղման ծեսեր են կատարվել
Թուրքիայում հնագույն գերեզմանատուն է հայտնաբերվել, որտեղ թաղման յուրատեսակ ծեսեր են անցկացվել, գրում է Phys.org-ը՝ Antiquity ամսագրին հղումով։
Հնագետները դա բացահայտել են Սագալասոսում ուսումնասիրություններ կատարելու ժամանակ։ Մ․թ․ա 333 թվականին այս քաղաքը գրավել է Ալեքսանդր Մակեդոնացին։ Հայտնաբերված արտեֆակտները թվագրվում են մեր դարաշրջանի 100-150 թվականներին:
Այն ժամանակվա հռոմեական գերեզմանատներից Սագալասոսում գտնվող գերեզմանոցը տարբերվում է դիակիզման եղանակով։Դիակները տեղում այրել են։Հետո դրանք թաղել են կրի ու աղյուսների շերտի տակ։ Գիտնականները մնացորդների կողքին նաև ծռված մեխեր են հայտնաբերել։
Փորձագետները կարծում են, որ Սագալասոսում թաղման յուրահատուկ ծեսեր են անցկացվել։ Հավանաբար, թաղողները, վախեցել են մահացածներից ինչ-որ պատիժ ստանալուց։ Ծռված մեխերը, օրինակ կարող էին դիտարկվել որպես «մոգական արգելք»․ դրանք տեղադրել են աճյունի շուրջ։
Հնարավոր է, որ կիրը օգտագործվել է ոչ միայն գեղագիտական նկատառումներով, այլ մարդուն կամ նրա ոգին հողի մեջ պահելու համար։
Թուրքիայում հնագույն գերեզմանատուն են գտել, որտեղ յուրատեսակ թաղման ծեսեր են կատարվել
Թուրքիայում հնագույն գերեզմանատուն է հայտնաբերվել, որտեղ թաղման յուրատեսակ ծեսեր են անցկացվել, գրում է Phys.org-ը՝ Antiquity ամսագրին հղումով։
Հնագետները դա բացահայտել են Սագալասոսում ուսումնասիրություններ կատարելու ժամանակ։ Մ․թ․ա 333 թվականին այս քաղաքը գրավել է Ալեքսանդր Մակեդոնացին։ Հայտնաբերված արտեֆակտները թվագրվում են մեր դարաշրջանի 100-150 թվականներին:
Այն ժամանակվա հռոմեական գերեզմանատներից Սագալասոսում գտնվող գերեզմանոցը տարբերվում է դիակիզման եղանակով։ Դիակները տեղում այրել են։ Հետո դրանք թաղել են կրի ու աղյուսների շերտի տակ։ Գիտնականները մնացորդների կողքին նաև ծռված մեխեր են հայտնաբերել։
Փորձագետները կարծում են, որ Սագալասոսում թաղման յուրահատուկ ծեսեր են անցկացվել։ Հավանաբար, թաղողները, վախեցել են մահացածներից ինչ-որ պատիժ ստանալուց։ Ծռված մեխերը, օրինակ կարող էին դիտարկվել որպես «մոգական արգելք»․ դրանք տեղադրել են աճյունի շուրջ։
Հնարավոր է, որ կիրը օգտագործվել է ոչ միայն գեղագիտական նկատառումներով, այլ մարդուն կամ նրա ոգին հողի մեջ պահելու համար։
Աղբյուրը՝ news.am