Աշխարհ

16.03.2023 16:08


Թուրքիայում նոր երկրաշարժ է տեղի ունեցել

Թուրքիայում նոր  երկրաշարժ է տեղի ունեցել

Հինգշաբթի Ստամբուլից 250 կմ դեպի արևելք գտնվող Բոլու քաղաքում 4,7 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում են թուրք սեյսմոլոգները։

Քանդիլլի աստղադիտարանի տվյալներով՝ ցնցումները գրանցվել են ժամը 13.55-ին, որին հաջորդել է առնվազն երկու հետցնցում։

Օջախը գտնվել է մոտ 10 կիլոմետր խորության վրա՝ Բոլուի արվարձանում՝ Կիզիլագիլում:

Տուժածների և ավերածությունների մասին տեղեկություններ չեն հաղորդվում։

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը