Ադրբեջանը և Իրանը ստուգել են բանակային ստորաբաժանումների մարտական պատրաստությունը
Ադրբեջանական բանակի մի քանի զորամասերում ստուգվել է ստորաբաժանումների մարտական պատրաստության վիճակը։ Ինչպես հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ վկայակոչելով ՊՆ մամուլի ծառայությանը, զորամասերում անցկացվել են շարային ստուգատեսներ, ստուգվել են նյութաուսումնական հենակետերը, անձնակազմի սպառազինությունն ու մարտական համալրումը, ինչպես նաեւ զինծառայողների անհատական պատրաստվածությունը։
Նույն լրատվամիջոցները հայտնում են, որ վերջերս Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը Ադրբեջանին սահմանակից շրջաններում իր ցամաքային զորքերը անսպասելի մարտական պատրաստության է բերել։ Այս մասին հայտնում են թուրքական աղբյուրները։
«Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հետ կապված ԶԼՄ-ների տեղեկությունների համաձայն, զորքերի մարտական պատրաստությանը զուգահեռ, ԻՀՊԿ-ի քարոզչական ռեսուրսները տեսանյութեր են տարածում այն մասին, որ Իրանը «խստորեն դեմ կլինի տարածաշրջանում միջազգայնորեն ճանաչված սահմանները փոխելուն ուղղված ցանկացած գործողության»։ Թուրքական ինտերնետային ռեսուրսները հայտնում են, որ դիվանագիտական աղբյուրների համաձայն՝ այդ հաղորդագրություններն ուղղված են Ադրբեջանին»,-գրում են լրատվամիջոցները։

Աղբյուրը՝ news.am