Պուտինն ու Ալիևը քննարկել են հայ-ռուս-ադրբեջանական եռակողմ պայմանավորվածությունների հիման վրա Հրվ. Կովկասում անվտանգության և կայունության ապահովումը. Կրեմլ
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Այս մասին հայտնում է Կրեմլի պաշտոնական կայքը:
«Քննարկվել են Հարավային Կովկասում անվտանգության և կայունության ապահովմանն ուղղված գործնական միջոցառումներ՝ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև հայտնի եռակողմ պայմանավորվածություններին համապատասխան։ Մտքերի փոխանակություն է տեղի ունեցել նաև տարածաշրջանում տրանսպորտային, լոգիստիկ և տնտեսական կապերի զարգացման շուրջ»,-ասվում է հաղորդագրությունում։

Աղբյուրը՝ tert.am