Լրահոս

17.03.2023 12:04


Գագարինցի 11-ամյա Արտաշես Ավետիսյանը Դյուցազնագրքի ռեկորդ է սահմանել

Գագարինցի 11-ամյա Արտաշես Ավետիսյանը Դյուցազնագրքի ռեկորդ է սահմանել

Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի Գագարին բնակավայրի բնակիչ, 11 տարեկան Արտաշես Ավետիսյանը Դյուցազնագրքի ռեկորդ է սահմանել Գագարինում կայացած ուժային եռամարտի հանրապետական առաջնությունում։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Սևանի համայնքապետարանի աշխատակազմից, Պաուերլիֆտինգի ֆեդերացիայի հավաքականի մարզիչ, միջազգային կարգի սպորտի վարպետ, աշխարհի և Եվրոպայի բազմակի չեմպիոն և ռեկորդակիր, մրցաշարի գլխավոր մրցավար Արման Հայրապետյանի սանը՝ Հայաստանի բազմակի չեմպիոն, աշխարհի գավաթակիր 11-ամյա Արտաշես Ավետիսյանը ձգում վարժությունից սահմանել է ռեկորդ՝ բարձրացնելով 140 կգ ծանրաձողը՝ նա դարձել է աշխարհի ռեկորդակիր ու գրանցվել Դյուցազնագրքում:

«Մենք արդեն ունենք Դյուցազնագրքում գրանցված հերթական թեկնածուն՝ ուժային եռամարտիկ, ծանրորդ Վարազդատ Հակոբյանից հետո։ Սա ոչ միայն լուրջ հաջողություն է, այլ նաև հպարտանալու լավագույն առիթ»,-նշեց Սևանի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Արմին Ղուկասյանը։

Այս խորագրի վերջին նյութերը