Լրահոս

17.03.2023 12:03


ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն այցելել է «Եռաբլուր»

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն այցելել է «Եռաբլուր»

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Իմանգալի Թասմագամբետովն այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն, հարգանքի տուրք մատուցել արցախյան պատերազմներում զոհված հերոսների հիշատակին։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը, Իմանգալի Թասմագամբետովը ծաղկեպսակ է դրել արցախյան պատերազմներում զոհված հայորդիների հիշատակը հավերժացնող հուշարձանի մոտ։

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը Հայաստան է ժամանել մարտի 16-ին։ Նա եղել է Ջերմուկում, որտեղ մի շարք հանդիպումներ է ունեցել, ծանոթացել 2022 թվականի սեպտեմբերին Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա Ադրբեջանի հարձակման հետևանքներին։

Այս խորագրի վերջին նյութերը