Աշխարհ

17.03.2023 14:40


Քիմ Քարդաշյանը որդու հետ հետևել է «Արսենալ»-«Սպորտինգ» հանդիպմանը (լուսանկար)

Քիմ Քարդաշյանը որդու հետ հետևել է «Արսենալ»-«Սպորտինգ» հանդիպմանը (լուսանկար)

Ամերիկյան հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանն ավագ որդու՝ յոթամյա Սեյնթի հետ ներկա է գտնվել Եվրոպայի լիգայի «Արսենալ» -«Սպորտինգ» հանդիպմանը, գրում է Daily Mail-ը։

Խաղը կայացել է Լոնդոնի «Էմիրեյթս» մարզադաշտում. Քարդաշյանն ու որդին նստած են եղել VIP հատվածում։

Նշվում է, որ Սեյնթն «Արսենալ»-ի երկրպագու է։ Նա խաղին եկել էր լոնդոնյան ակումբի մարզաշապիկով։

Հայտնի է, որ «Արսենալ»-ը պարտվել է 3-5 հաշվով:

Աղբյուրը` tert.am

Այս խորագրի վերջին նյութերը