Աշխարհ

17.03.2023 15:55


Թուրքիայում երկրաշարժերի վնասը գերազանցել է 105 միլիարդ դոլարը

Թուրքիայում երկրաշարժերի վնասը գերազանցել է 105 միլիարդ դոլարը

Թուրքիայում փետրվարյան երկրաշարժերի վնասը գերազանցել է 105 միլիարդ դոլարը: Ինչպես նշում է ՏԱՍՍ գործակալությունը, այս մասին հայտնել են երկրի իշխանությունները:

Նշենք, որ փետրվարի 6-ին տեղի ունեցած երկրաշարժերի զոհերի թիվը, վերջին տվյալներով, հասել է 49 000-ի, ինչի մասին ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

Էրդողանը հույս է հայտնել, որ բարեկամ երկրների օգնության շնորհիվ Թուրքիան կկարողանա հաղթահարել երկրաշարժի հետևանքները։

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը