15-ամյա պատանուն դանակահարած երիտասարդը ձերբակալվել է
Մարտի 16-ին «Արարատ» բժշկական կենտրոնից ոստիկանության Արարատի բաժին հաղորդում է ստացվել, որ որովայնի կտրած-ծակած թափանցող վերքով բուժօգնության է ընդունվել 15-ամյա պատանի:
Ոստիկանության Արարատի բաժնի ծառայողները ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզել են, որ ժամը 13.30-ի սահմաններում Արարատ գյուղի Գրիբոյեդովի փողոցում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ նրան ծալովի դանակով խփել էր 18-ամյա համագյուղացին:
Նա ձերբակալվել, տեղափոխվել է ոստիկանության Արարատի բաժանմունք, ապա ներկայացվել է Վեդիի քննչական բաժին: