Լրահոս

17.03.2023 16:05


Նախնական տվյալներով Ադրբեջանի հավաքականը հաստատել է իր մասնակցությունը Երևանում կայանալիք ծանրամարտի առաջնությանը. Կարեն Գիլոյան

Նախնական տվյալներով Ադրբեջանի հավաքականը հաստատել է իր մասնակցությունը Երևանում կայանալիք ծանրամարտի առաջնությանը. Կարեն Գիլոյան

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը հայտնել է, որ նախնական տվյալներով Ադրբեջանի հավաքականը հաստատել է իր մասնակցությունն ու մտադիր է մասնակցել Երևանում կայանալիք առաջնությանը:

«Այս պահին Ադրբեջանը հաստատել է իր մասնակցությունը, բայց սա էլ դեռ վերջնական չէ: Մարտի վերջին հայտ ներկայացրած երկրների ֆեդերացիաները պետք է որոշակի դրամական փոխանցում կատարեն մարզաձևի Եվրոպական ֆեդերացիային: Այսինքն՝ Ադրբեջանի հավաքականի մասնակցությունը վերջնական կհաստատվի այն դեպքում, եթե նրանք իրականացնեն սահմանված բոլոր քայլերը»,-ասել է Կարեն Գիլոյանը:

Առաջնությունն անցկացվելու է Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ապրիլի 15-23-ը: Բացման արարողությունը նախատեսված է ապրիլի 14-ին: Երևանում կայանալիք մրցաշարը վարկանիշային է լինելու Փարիզի 2024 թվականի Օլիմպիական խաղերի համար:

Այս խորագրի վերջին նյութերը