Տնտեսական

17.03.2023 16:21


Գյուղատնտեսությունից հետո երկրորդ հարվածը լինելու է տեքստիլ արդունաբերությանը․ Թադևոս Ավետիսյան (տեսանյութ)

Գյուղատնտեսությունից հետո երկրորդ հարվածը լինելու է տեքստիլ արդունաբերությանը․ Թադևոս Ավետիսյան (տեսանյութ)

Մինչ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հայտարարում է թուրքական ապրանքի անարգել Հայաստան մուտքի մասին, տնտեսագետ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը դրանում կոնկրետ ռիսկեր է տեսնում՝ հատկապես գյուղատնտեսությանը, ջերմոցային տնտեսությանը վնասելու առումով, որի մասին հանգամանորեն ներկայացրեց Yerevan.Today-ի հետ զրույուցում։

«Հայաստանի տնտեսությունը, եթե մեղմ ասեմ, մրցակցային չէ թուրքական տնտեսության և ապրանքների նկատմամբ․ պատճառները տարբեր են, որովհետև Թուրքիան և Ադրբեջանն իրենց գյուղատնտեսության ոլորտին կամ տեքստիլ արդյունաբերությանը պետական ավելի մեծ աջակցություն են ցուցաբերում, մասավորապես գյուղատնտեության ոլորտին պատիկներով ավել սուբսիդիաներ են տրամդրում, քան՝ Հայաստանում։ Եվ երկրորդ՝ այնտեղ էներգետիկ ռեսուրսներն անհամեմատ ավելի մատչելի են գյուղատնտեսության համար, մասնավորապես՝ գազը, որը ջերմոցային տնտեսութան հիմնական ծախսերից է և, վերջապես՝ իրենց տնտեսությունը շատ ավելի մեծ է և այդտեղ իրականում հնարավորություն է ստեղծվում ավելի քիչ ծախսերով այդ արտադրանքը թողարկել»,-ասաց Թադևոս Ավետիսյանը։

«Տարօրինակն այն է՝ Հայաստանի տնտեսության պատասխանատուները արձանագրում են, որ Թուրքիայից Հայաստան առանց սահմաանափակումների ներմուծում ենք իրականացնում, բայց միաժամանակ արձանագրում են, որ կան սահմանափակումներ՝ հայկական ապրանքները թուրքական շուկա արտահանելու և վաճառելու հետ կապված։ Այդ պնդումը տարօրնակ է այն իմաստով, որ եթե որևէ երկիր քո ապրանքների նկատմաբ կիրառում է որոշակի սահմանափակումներ, մյուս երկիրը, առնվազն տրամաբանորեն, պետք է հայելանման սահամնափակումներ սահմանի տվյալ երկրների ապրանքների նկատմամբ , որովհետև, իրականում, ստացվում է անհավասար մրցակցություն։ Երկրորդը՝ չեմ կարծում, որ հայկական ապրանքները, որոնք արտահանվում են Թուրքիա, առանձնակի սահամափակումներ ունեն և դա է պատճառը , որ, օրինակ, մենք տարեկան ենթադենք մինչև մեկ մլն դոլարի ապրանք ենք Թուրքիա արտահանում , բայց Թուրքիայից ներմուծում ենք տարեկան միջինը 200-220 միլիոն դոլարի ապրանքներ․․․ Նույն ճանապարհով, որ այդ ապրանքները Թուրքիայից գաիս են Հայաստան, նույն կերպ կարող են Հայաստանի գնալ դեպի Թուրքիա, այստեղ ևս խնդիրը ոչ թե սամանափակումներն են, այլ ՝ մրցակցությունն է»,-ասաց մեր զրուցակիցը։

Թադևոս Ավետիսյանի խոսքով, թուրքական գյուղատնտեսական ապրանքը Հայաստանում կարող է վաճառվել ջերմոցային տնտեսություններում արտադրվածի ծախսերի կեսի չափով ․ «Սա կարող է սպառողի համար որոշակի դրական լինել, բայց մենք դրանից կորցնում ենք մեր հիմնական գուղատնտեսական հեռանկարային ոլորտներից մեկը, այսինքն՝ ջերմոցային տնտեսությունը․ այսինքն՝ պետությունը մի կողմից աջակցում է, որ գյուղատնտեսական մթերքներ արտադրվեն և ջերմոցային տնտեսությունը զարգանա , մյուս կողմից ձգտում է ինչ-որ իրավիճակի, որ այդ այդ տնտեսություններն ուղղակի չդիմանան մրցակցությանը և դուրս մղվեն, կորցնեն ոչ միայն իրեն ունեցածն ալև՝ եկամտի աղբուրը»։

Այս խորագրի վերջին նյութերը