Լրահոս

17.03.2023 21:59


15 զինվորի կյանք խլած հրդեհի գործով մեղադրյալ կապիտանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել

15 զինվորի կյանք խլած հրդեհի գործով մեղադրյալ կապիտանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել

Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի գործով մեղադրյալ կապիտան Եղիշե Հակոբյանին, որին է մեղսագրվում վառարանը բենզինով վառելու արարքը, որն առաջացրել է 15 զինծառայողների մահ, կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան։ Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ Գլխավոր դատախազությունից։

Հիշեցնենք, որ հունվարի 19-ին, ժամը 01:30-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետեւանքով զոհվել է 15 ժամկետային զինծառայող, 7 զինծառայող տեղափոխվել է Վարդենիսի հոսպիտալ, նրանից չորսը բուժօգնություն ստանալուց հետո դուրս է գրվել, 3–ը՝ ծանր վնասվածքներով տեղափոխվել Երեւան՝ Այրվածքաբանության ազգային կենտրոն:

Կապիտան Եղիշե Հակոբյանը մեկ ամսից ավելի բուժում էր ստանում Այրվածքաբանության ազգային կենտրոնում, որտեղ մաշկի փոխպատվաստման էր ենթարկվել։ Նրան մարտի սկզբին տեղափոխել էին «Մուրացան» զինվորական հոսպիտալ։

Այս խորագրի վերջին նյութերը