Աշխարհ

18.03.2023 09:56


Գործադուլի պատճառով Փարիզի փողոցներում ավելի քան տասը հազար տոննա աղբ է կուտակվել

Գործադուլի պատճառով Փարիզի փողոցներում ավելի քան տասը հազար տոննա աղբ է կուտակվել

Ֆրանսիայի մայրաքաղաքի փողոցներում ավելի քան 10 հազար տոննա աղբ է կուտակվել՝ կենսաթոշակային բարեփոխումների դեմ աղբահանների գործադուլի 13-րդ օրը, հայտնում է Figaro պարբերականը՝ հղում տալով Փարիզի քաղաքապետարանին։

«Փարիզի մայթերով սփռված 10 հազար տոննա աղբի խորհրդանշական շեմն անցել է ուրբաթ կեսօրին»,-հաղորդում են ԶԼՄ-ները։

Իր հերթին, Փարիզի իշխանությունը նախազգուշացրել է, որ «թափոնների, հատկապես սննդամթերքի կուտակումը վտանգ է ներկայացնում բնակչության առողջության համար, ինչպես նաև նպաստում է տարբեր հիվանդություններ կրող առնետների տարածմանը»։

Աղբահանության աշխատողների գործադուլը սկսվել է մարտի 7-ին և պետք է տևեր մեկ շաբաթ, սակայն արհմիությունները հայտարարել են բողոքի ակցիան մինչև մարտի 20-ը երկարացնելու մասին։

Աղբյուրը` news.am

Այս խորագրի վերջին նյութերը