Աշխարհ

18.03.2023 17:27


Ըմբշամարտի Մ23 ԵԱ. Կնյազ Իբոյանը հաղթել է ադրբեջանցի մրցակցին և դուրս եկել կիսաեզրափակիչ

Ըմբշամարտի Մ23 ԵԱ. Կնյազ Իբոյանը հաղթել է ադրբեջանցի մրցակցին և դուրս եկել կիսաեզրափակիչ

Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում ընթացող ըմբշամարտի Մ23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Կնյազ Իբոյանը հաղթեց ադրբեջանցի մրցակցին և դուրս եկավ կիսաեզրափակիչ։

Այդ մասին հայտնում է Հայաստանի Ըմբշամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։

Էդիկ Հարությունյանը (57 կգ) հաղթեց սփոփիչ գոտեմարտում և բրոնզե մեդալը կվիճարկի ադրբեջանցի Նովրուզովի հետ: Նարեկ Գրիգորյանն (79 կգ) էլ բրոնզե մեդալի համար կպայքարի Ադրբեջանը ներկայացնող Ամիրասլանովի հետ:

Մեժլում Մեժլումյանը ևս շարունակում է իր ելույթները մրցաշարում՝ հաղթելով մեկնարկային գոտեմարտում։ Սերգեյ Սարգսյանը պարտվել է մեկնարկում վրացի ըմբիշին:

Այս խորագրի վերջին նյութերը