Աշխարհ

18.03.2023 19:25


Քարե դարում պանրի արտադրության վկայություններ են հայտնաբերվել են

Քարե դարում պանրի արտադրության վկայություններ են հայտնաբերվել են

Նեոլիթի դարաշրջանում ժամանակակից Լեհաստանի տարածքում հնագույն մարդիկ կարողանում էին մի քանի կենդանատեսակների կաթից պանիր պատրաստել: Այս հմտության ապացույցները հայտնաբերել են Յորքի համալսարանի աշխատակիցները:

Բրիտանացի գիտնականները կիրառել են լիպիդային և պրոտեոմային անալիզի տեխնիկան՝ ուսումնասիրելու, թե ինչպես են եվրոպացիների նախնիները ուշ նեոլիթի ժամանակաշրջանում մշակել կաթն ու դրանից ստացվող արտադրանքները: Այս մասին նրանք ներկայացրել են Royal Society Open Science ամսագրի հոդվածում։

Կերամիկական անոթներում հայտնաբերվել են կաթնաշոռի հիմքով, բարձր կոնցենտրացիաներով օրգանական մնացորդներ: Ապացուցված է, որ այն օգտագործվում է պանրի պատրաստման տեխնոլոգիայում: Հումքը ոչ միայն կովի կաթն էր, այլև այծի ու ոչխարի կաթը։

Քարե դարում եվրոպացիների մոտ երկար ժամանակ լակտոզայի նկատմամբ անտանելիություն էր նկատվում: Միայն ուշ բրոնզի դարում մարդկանց մոտ արտադրվեց ֆերմենտ, որը կարող էր քայքայել լակտոզան: Դա լակտազան էր։

Այնուամենայնիվ, արդեն նեոլիթի դարում կաթնամթերքը օգտագործվում էր եվրոպական մայրցամաքում։ Օրինակ՝ հայտնաբերվել են կենդանիների ոսկորներ, որոնք հատուկ են կաթնատու ցեղատեսակներին։ Կաթնային լիպիդները հայտնաբերվել են կերամիկական անոթներում: Իսկ այդ վայրերի բնակիչների ատամնաքարը կաթի սպիտակուցներ է պարունակում։

Ստացվում է, որ հին մարդիկ ինտուիտիվ լուծել են լակտոզայի վատ մարսման խնդիրը՝ կաթը վերածելով պանրի կամ նույնիսկ մածունի նման արտադրանքի։

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը