Աշխարհ

19.03.2023 09:18


Թուրքիայում երկրաշարժերի զոհերի թիվը գերազանցել է 49,5 հազարը

Թուրքիայում երկրաշարժերի զոհերի թիվը գերազանցել է 49,5 հազարը

Թուրքիայում երկրաշարժերի զոհերի թիվը գերազանցել է 49,5 հազարը։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթայը, հայտնում է Star–ը։

«Երկրաշարժերի հետևանքով զոհվել է 49 589 մարդ, այդ թվում՝ 6 807 օտարերկրյա քաղաքացի»,-հայտնել է Օքթայը։

Հիշեցնենք` փետրվարի 6–ին` ժամը 05.17–ին, Թուրքիայի Ղահրամանմարաշ գավառում երկրաշարժ էր տեղի ունեցել, որն ավերածությունների էր հանգեցրել մի շարք քաղաքներում։ Երևանի ժամանակով 14։24-ին և 14։36-ին ևս 2 ուժգին երկրաշարժ էր գրանցվել։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել էր 10-11 բալ:

Աձանագրվել է 4000–ից ավելի հետցնցում։

Աղբյուրը՝ armeniasputnik.am

Այս խորագրի վերջին նյութերը