Լրահոս

19.03.2023 08:55


Ողբերգական վթար Կոտայքի մարզում. 3 հոգի տեղում մահացել է, 1 վիրավոր ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց

Ողբերգական վթար Կոտայքի մարզում. 3 հոգի տեղում մահացել է, 1 վիրավոր ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց

Մարտի 18-ին ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։

shamshyan.com-ի հաղորդմամբ, ժամը 20:40-ին Mercedes մակնիշի ավտոմեքենան Հրազդան-Բջնի ավտոճանապարհին դուրս է եկել երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ շրջվել և հայտնվել ձորում։

Վթարի հետևանքով 3 հոգի տեղում մահացել են, 1 հոգի վիրավոր է, որը ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց։

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Ոստիկանությունն ու քննչական վարչությունը պարզում են վարորդի, մահացածների և վիրավորի ինքնությունը։

Այս խորագրի վերջին նյութերը