Լրահոս

19.03.2023 17:48


Գեղարդ վանքի «Եկեղեցու բակ» տարածքում հայտնաբերվել է այնտեղ նվագող տղամարդու դին

Գեղարդ վանքի «Եկեղեցու բակ» տարածքում հայտնաբերվել է այնտեղ նվագող տղամարդու դին

Մարտի 19-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 12։10-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության Գառնիի բաժանմունք ահազանգ է ստացվել «Գառնի» ամբուլատոր կենտրոնից, որտեղից հայտնել են, որ շտապօգնության խումբը կանչով մեկնել է Գողթ գյուղ, Գեղարդ «Եկեղեցու բակ», որտեղ հայտնաբերել են տղամարդու դի։

Shamshyan.com-ը հայտնում է, որ դեպքի վայր ժամանած ոստիկաններն ու պարեկները հայտանբերել են Գառնի գյուղի բնակիչ 72-ամյա Թեմուր Փ․-ի դին։

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ ժամը 11։00-ի սահմաններում Գեղարդ վանական համալիրի մուտքի մոտ Թեմուր Փ․-ն հանկարծամահ է եղել։ Դիակի արտաքին զննությամբ՝ բռնության հետքեր չեն հայտնաբերվել։

Դեպքի փաստով՝ քննչական բաժնում սպանություն հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ մահացածը Գառնիում հայտնի էր որպես երաժիշտ, ով վանքի տարածքում նվագում էր, ինչի դիմաց անցորդները նրան գումար տալիս։

Այս խորագրի վերջին նյութերը