Մարտի 28-ին 5 մոլորակների շքերթ տեղի կունենա․ Յուպիտերը, Մերկուրին, Ուրանը, Մարսը և Վեներան կշարվեն մեկ գծի վրա
Մարտի 28-ին Երկիր մոլորակից հնարավոր կլինի հետևել աստղագիտական հազվագյուտ իրադարձության, որը կոչվում է մոլորակների մեծ հավասարեցում։ Հանրության համար այն ավելի հայտնի է որպես մոլորակների շքերթ. մայրամուտից անմիջապես հետո Յուպիտերը, Մերկուրին, Ուրանը, Մարսը և Վեներան կշարվեն նույն գծի վրա ոչ մեծ տարածքում:
Մարտի 28-ին Մերկուրին և Յուպիտերը շատ վառ կփայլեն գիշերային երկնքում, դրանք հնարավոր կլինի տեսնել հորիզոնին մոտ հատվածում: Վեներան կլինի դրանց վերևում, իսկ Մարսը՝ Լուսնի առաջին քառորդի մոտ հատվածում: Ամենայն հավանականությամբ, բոլոր չորս մոլորակները կարելի է տեսնել անզեն աչքով (եթե եղանակը պարզ լինի): Այնուամենայնիվ, Ուրանը դիտելու համար անհրաժեշտ կլինի հեռադիտակ կամ աստղադիտակ։
Բոլոր հինգ մոլորակները կարելի է դիտել մեր մոլորակից երկնքի 50 աստիճան անկյան տակ հատվածում. Երկրի մակերևույթից դրանց նայելիս կթվա, թե մոլորակները մոտ են միմյանց:
Մեկ գծի վրա երկու կամ երեք մոլորակներ հաճախ են շարվում, և այս երևույթը կոչվում է մոլորակների մինի կամ փոքր հավասարեցում: Այնուամենայնիվ, հինգ կամ ավելի մոլորակները մի գծի վրա բավականին հազվադեպ են հավասարվում. վերջին տարիներին նման երևույթ նկատվել է 2022 թ․ (Մերկուրի, Վեներա, Մարս, Յուպիտեր և Սատուրն. դրանց շքերթը տեսանելի էր հյուսիսային կիսագնդից), 2020 թ․ և 2016 թ․։
Մոլորակների շքերթները 2023 թ․
Ինչպես հայտնում է Starwalk-ը, այս տարի Երկրից տեսանելի կլինեն մոլորակների ևս մի քանի հավասարեցումներ.
ապրիլի 11-ին Մերկուրիի, Ուրանի, Վեներայի և Մարսի երեկոյան փոքր հավասարեցում երկնքի 35 աստիճան անկյան հատվածում,
ապրիլի 24-ին Մերկուրիի, Ուրանի, Վեներայի և Մարսի երեկոյան փոքր հավասարեցում երկնքի 40 աստիճան անկյան հատվածում,
մայիսի 29-ին Ուրանի, Մերկուրիի, Յուպիտերի և Սատուրնի առավոտյան փոքր հավասարեցում երկնքի 70 աստիճան անկյան հատվածում,
հունիսի 17-ին Մերկուրի, Ուրանի, Յուպիտերի, Նեպտունի և Սատուրնի առավոտյան մեծ հավասարեցում երկնքի 95 աստիճան անկյան հատվածում,
հուլիսի 26-ին Մերկուրիի, Վեներայի և Մարսի երեկոյան մինի հավասարեցում երկնքի 15 աստիճան անկյան հատվածում,
օգոստոսի 24-ին մայրամուտին Մերկուրիի և Մարսի և բարձրացող Սատուրնի մինի-հավասարեցում երկնքի 175 աստիճան անկյան հատվածում, ավելի ուշ գիշերը Ուրանի, Յուպիտերի, Նեպտունի և Սատուրնի աննշան հավասարեցում երկնքի 80 աստիճան անկյան հատվածում:
Մոլորակների ամենասպասված հավասարեցումները առաջիկա 400 տարում
Ահա մոլորակային մի քանի ակնկալվող հավասարեցումներ, որոնց մասին խոսվում է լրատվամիջոցներում և ակադեմիական շրջանակներում: Այս շքերթների ժամանակ համակարգի շատ մոլորակներ տեսանելի կլինեն միմյանց մոտ տարածքում: Սակայն շքերթների մեծ մասը տեղի կունենա ոչ շուտ։
2040 թ․ սեպտեմբերի 8-ին անզեն աչքով տեսանելի կլինի հինգ մոլորակ (Մերկուրի, Վեներա, Մարս, Յուպիտեր և Սատուրն) երկնքի 9 աստիճան անկյան շրջանագծում: Տեսանելի կլինի նաև կիսալուսինը, որն այդ ժամանակ կգտնվի Վեներայի և Սատուրնի միջև:
2080 թ․ մարտի 15-ին հինգ մոլորակ (Վեներա, Մերկուրի, Յուպիտեր, Սատուրն, Մարս և Ուրան) տեսանելի կլինեն առավոտյան երկնքի 82 աստիճան անկյան հատվածում: Այս հավասարեցումը հատկապես ուշագրավ է, քանի որ ցույց կտա Սատուրնի և Յուպիտերի «մեծ կապը» ընդամենը վեց աղեղի րոպե ժամանակահատվածով։
2161 թ․ մայիսի 19-ին Արեգակնային համակարգի բոլոր մոլորակները, ներառյալ Երկիրը, կհավաքվեն Արեգակի մի կողմում՝ միմյանցից 69 աստիճանի սահմաններում։ Այնուամենայնիվ, տպավորություն կստեղծվի, թե մոլորակները ցրված են երկնքում 171 աստիճան անկյան սահմաններում: Շքերթը կարելի է դիտել լուսաբացից քիչ առաջ։
2176 թ․ նոյեմբերի 7-ին Արեգակնային համակարգի բոլոր մոլորակները, ներառյալ Երկիրը, կհավաքվեն Արեգակի մի կողմում՝ միմյանցից 78 աստիճանի սահմաններում: Շքերթը Երկրից դիտելիս տպավորություն կստեղծվի, թե մոլորակները ցրված են երկնքում միմյանցից 162 աստիճան հեռավորության վրա:
2492 թ․ մայիսի 6-ին Արեգակնային համակարգի բոլոր մոլորակները, ներառյալ Երկիրը, կհավաքվեն Արեգակի մի կողմում՝ միմյանցից 90 աստիճան անկյան հեռավորության վրա։ Երկրից դիտելիս մոլորակները կդասավորվեն միմյանցից 162 աստիճան անկյան հեռավորության վրա:
Մարտի 28-ին 5 մոլորակների շքերթ տեղի կունենա․ Յուպիտերը, Մերկուրին, Ուրանը, Մարսը և Վեներան կշարվեն մեկ գծի վրա
Մարտի 28-ին Երկիր մոլորակից հնարավոր կլինի հետևել աստղագիտական հազվագյուտ իրադարձության, որը կոչվում է մոլորակների մեծ հավասարեցում։ Հանրության համար այն ավելի հայտնի է որպես մոլորակների շքերթ. մայրամուտից անմիջապես հետո Յուպիտերը, Մերկուրին, Ուրանը, Մարսը և Վեներան կշարվեն նույն գծի վրա ոչ մեծ տարածքում:
Մարտի 28-ին Մերկուրին և Յուպիտերը շատ վառ կփայլեն գիշերային երկնքում, դրանք հնարավոր կլինի տեսնել հորիզոնին մոտ հատվածում: Վեներան կլինի դրանց վերևում, իսկ Մարսը՝ Լուսնի առաջին քառորդի մոտ հատվածում: Ամենայն հավանականությամբ, բոլոր չորս մոլորակները կարելի է տեսնել անզեն աչքով (եթե եղանակը պարզ լինի): Այնուամենայնիվ, Ուրանը դիտելու համար անհրաժեշտ կլինի հեռադիտակ կամ աստղադիտակ։
Բոլոր հինգ մոլորակները կարելի է դիտել մեր մոլորակից երկնքի 50 աստիճան անկյան տակ հատվածում. Երկրի մակերևույթից դրանց նայելիս կթվա, թե մոլորակները մոտ են միմյանց:
Մեկ գծի վրա երկու կամ երեք մոլորակներ հաճախ են շարվում, և այս երևույթը կոչվում է մոլորակների մինի կամ փոքր հավասարեցում: Այնուամենայնիվ, հինգ կամ ավելի մոլորակները մի գծի վրա բավականին հազվադեպ են հավասարվում. վերջին տարիներին նման երևույթ նկատվել է 2022 թ․ (Մերկուրի, Վեներա, Մարս, Յուպիտեր և Սատուրն. դրանց շքերթը տեսանելի էր հյուսիսային կիսագնդից), 2020 թ․ և 2016 թ․։
Մոլորակների շքերթները 2023 թ․
Ինչպես հայտնում է Starwalk-ը, այս տարի Երկրից տեսանելի կլինեն մոլորակների ևս մի քանի հավասարեցումներ.
Մոլորակների ամենասպասված հավասարեցումները առաջիկա 400 տարում
Ահա մոլորակային մի քանի ակնկալվող հավասարեցումներ, որոնց մասին խոսվում է լրատվամիջոցներում և ակադեմիական շրջանակներում: Այս շքերթների ժամանակ համակարգի շատ մոլորակներ տեսանելի կլինեն միմյանց մոտ տարածքում: Սակայն շքերթների մեծ մասը տեղի կունենա ոչ շուտ։
Աղբյուրը՝ tech.news.am