Այսօր՝ մարտի 20-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։
Ժամը 08:40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մաշտոցի պողոտայում գտնվող Մալիբուի այգում դի կա։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը՝ ոստիկանները նշված այգում նստարանի վրա հայտնաբերել են 60-65 տարեկան տղամարդու դի։
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։
Մինչ տեղում աշխատում էր քննչկան խումբը՝ Կենտրոնի ոստիկաններն ու Երևան քաղաքի գնդի պարեկները պարզել են, որ մահացածը Երևանի բնակիչ 62-ամյա Արմեն Տ․-ն է։ Ըստ նախնական տեղեկությունների՝ նա հանկարծամահ է եղել։
Երևանի կենտրոնում տղամարդու դի է հայտնաբերվել