Ֆինլանդիայի երկաթուղայինները համազգային գործադուլ են հայտարարել
Ֆինլանդիայում լույս երկուշաբթի գիշերը երկաթուղայինների համազգային գործադուլ Է սկսվել։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում Է «Интерфакс» գործակալությունից:
Ինչպես Yle հարթակին հայտնել են պետական միջնորդ Անու Սայավարան և RAU երկաթուղայինների արհմիության նախագահ Տերո Պալոմյակին, «աշխատանքային հակամարտության կողմերը փորձել են փոխզիջման հասնել կիրակի օրը, բայց ապարդյուն: Բանակցությունները կշարունակվեն շաբաթվա սկզբին»:
Երկաթուղայինների արհմիությունը նշում է, որ բողոքի ակցիան կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ համաձայնություն ձեռք չի բերվել։ Երկաթուղայինները պահանջում են աշխատանքային պայմանների բարելավում:
Այսպես, գործող հավաքական պայմանագրի համաձայն՝ գնացքի մեքենավարի չընդհատվող հանգստի ժամանակը պետք է կազմի շաբաթական առնվազն 56 ժամ.մեքենավարները պահանջում են չընդհատվող հանգստի շաբաթական առնվազն 64 ժամ։ Բանակցությունների ընթացքում ձեռք է բերվել աշխատավարձերի բարձրացման պայմանավորվածություն. երկու տարվա ընթացքում գնացքների մեքենավարների աշխատավարձը կավելանա մոտավորապես 6 %-ով։
Գործադուլի պատճառով կընդհատվեն երկաթուղով ուղևորափոխադրումներն ու բեռնափոխադրումներն ամբողջ երկրում։
Գնացքների աշխատանքի դադարեցումը չի վերաբերի այն ոլորտներին, որոնք կարող են սպառնալիքի տակ դնել մարդկանց կյանքը, առողջությունը կամ ունեցվածքը, ինչպես նաև հասարակության համար կենսական նշանակություն ունեցող աշխատանքների և միջոցառումների անցկացումը։ Հեռավոր շրջաններ մարդկանց փոխադրման հարցը լուծելու համար գործի կդրվեն լրացուցիչ հեռընթաց ավտոբուսներ: Finnair ավիաընկերությունը հայտարարել Է, որ պատրաստ է փոխադրումների պահանջարկը մեծանալու դեպքում ինքնաթիռները փոխարինել ավելի տարողունակ ինքնաթիռներով:
Ֆինլանդիայի երկաթուղայինները համազգային գործադուլ են հայտարարել
Ֆինլանդիայում լույս երկուշաբթի գիշերը երկաթուղայինների համազգային գործադուլ Է սկսվել։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում Է «Интерфакс» գործակալությունից:
Ինչպես Yle հարթակին հայտնել են պետական միջնորդ Անու Սայավարան և RAU երկաթուղայինների արհմիության նախագահ Տերո Պալոմյակին, «աշխատանքային հակամարտության կողմերը փորձել են փոխզիջման հասնել կիրակի օրը, բայց ապարդյուն: Բանակցությունները կշարունակվեն շաբաթվա սկզբին»:
Երկաթուղայինների արհմիությունը նշում է, որ բողոքի ակցիան կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ համաձայնություն ձեռք չի բերվել։ Երկաթուղայինները պահանջում են աշխատանքային պայմանների բարելավում:
Այսպես, գործող հավաքական պայմանագրի համաձայն՝ գնացքի մեքենավարի չընդհատվող հանգստի ժամանակը պետք է կազմի շաբաթական առնվազն 56 ժամ. մեքենավարները պահանջում են չընդհատվող հանգստի շաբաթական առնվազն 64 ժամ։ Բանակցությունների ընթացքում ձեռք է բերվել աշխատավարձերի բարձրացման պայմանավորվածություն. երկու տարվա ընթացքում գնացքների մեքենավարների աշխատավարձը կավելանա մոտավորապես 6 %-ով։