Լրահոս

20.03.2023 21:16


Երևանում բեռնատար գնացքը բախվել է գծերի վրայով անցնող 71-ամյա քաղաքացուն․ նա տեղում մահացել է

Երևանում բեռնատար գնացքը բախվել է գծերի վրայով անցնող 71-ամյա քաղաքացուն․ նա տեղում մահացել է

Այսօր՝ մարտի 20-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ Աերացիա թաղամասով անցնող գնացքի գծերի վրա քաղաքացին ընկել է գնացքի տակ և տեղում մահացել։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, դեպքի վայր ժամանած շտապօգնության բժիշկների խումբն արձանագրել է քաղաքացու մահը։ Բժիշկները նաև տեղում բուժօգնություն են ցուցաբերել մահացածի հարազատներին, քանի որ նրանց ինքնազգացողությունը վատացել էր։

Պարզվել է, որ մահացածը Երևանի բնակիչ 71-ամյա ալվարդ Թ․-ն է։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են բեռնատար գնացքավարի ինքնությունը։ Կան օպերատիվ տեղեկություններ, որ գնացքավարը նկատել է գնացքի գծերի վրայով անցնող քաղաքացուն, մի քանի անգամ շչակ է միացրել, սակայն դա օգուտ չի տվել, իսկ գնացքը չէր կարող կտրուկ արգելակել։

Այս խորագրի վերջին նյութերը