Աշխարհ

21.03.2023 19:25


Գիտնականները պարզել են, թե ինչպես են կատուները մանիպուլյացիայի ենթարկում մարդկանց՝ մլավելու օգնությամբ

Գիտնականները պարզել են, թե ինչպես են կատուները մանիպուլյացիայի ենթարկում մարդկանց՝ մլավելու օգնությամբ

Սասեքսի համալսարանի կենդանիների հոգեբանները պարզել են, որ կատուները կարող են փոխել իրենց մլավոցը՝ կախված որոշակի կարիքներից: Դա օգնում է նրանց մանիպուլյացիայի ենթարկել մարդկանց:

«Ուսումնասիրությունը ցույց է տվել նկատելի տարբերություն կատուների կողմից արձակվող մլավոցների ակուստիկ հատկությունների մեջ, երբ նրանք փորձում են սնունդ խնդրել իրենց տերերից՝ ի տարբերություն, երբ նրանք հանգստանում են կամ նրանց շոյում են»,-բացատրում է դոկտոր Լորեն Ֆինկան:

Կատուների սննդի պահանջը մարդկանց կողմից ընկալվել է որպես ավելի հրատապ և ոչ այնքան հաճելի հնչողությամբ: Այն ներառել է նաև բարձր հնչյուններ՝ երեխայի լաց հիշեցնող:

Միաժամանակ, Նոր Զելանդիայի գիտնականները ենթադրում են, որ մլավոցը բուժիչ ազդեցություն է թողնում կատուների վրա: Որոշ իրավիճակներում նրանք կարող են նման ձայներ հանել՝ իրենց հանգստացնելու կամ ֆիզիկական անհարմարությունը նվազեցնելու համար։

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը