Լրահոս

22.03.2023 09:41


Գյումրիում բախվել են Mercedes-ն ու Opel-ը, վերջինն էլ բախվել է երկաթե սյանը. կա 2 զոհ, 1 վիրավոր

Գյումրիում բախվել են Mercedes-ն ու Opel-ը, վերջինն էլ բախվել է երկաթե սյանը. կա 2 զոհ, 1 վիրավոր

Քիչ առաջ խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 23։30-ի սահմաններում Գյումրի քաղաքի Հայուհու հրապարակում` Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի հարևանությամբ, բախվել են Mercedes և Opel մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 3 հոգի «ծայրահեղ ծանր» ախտորոշմամբ տեղափոխվել են Գյումրու բժշկական կենտրոն։

Բախման հետևանքով Opel-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել երկաթե էլեկտրասյանը` վերածվելով մետաղե ջարդոնի։ Opel-ի վրայից գազաբալոնը պոկվել ու շպրտվել է։

Մինչ դեպքի վայրում աշխատում էին Հայաստանի Քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության քննիչները, վարչության պետ Աղաս Իսահակյանի գլխավորությամբ, «Գյումրի» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել Ոստիկանության Կումայրիի բաժին, որ վիրավորներից 2-ը հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին, գիտակցության չգալով, մահացել են։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, մահացածների և վիրավորի ինքնությունը։

Այս խորագրի վերջին նյութերը