Լրահոս

22.03.2023 11:42


«Եռաբլուր»-ի հարևանությամբ գործող բենզալցակայանում դիզվառելիքի արտահոսք է սկսվել․ այն ողողել է ճանապարհը

«Եռաբլուր»-ի հարևանությամբ գործող բենզալցակայանում դիզվառելիքի արտահոսք է սկսվել․ այն ողողել է ճանապարհը

Այսօր՝ մարտի 22-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09։50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության Փրկարար Ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սեբաստիա փողոցում «Եռաբլուր» զինվորական պանթեոնի հարևանությամբ գործող «Ֆլեշ» բենզալցակայանում դիզվառելիքի արտահոսք է առաջացել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այս պահին հրշեջ-փրկարարներն ու պարեկները սպասում են, որպեսզի ժամանեն Երևանի քաղաքապետարանի սանմաքրման աշխատակիցները, ովքեր պետք է կատարեն ճանապարհի լվացման աշխատանքներ։

Այս խորագրի վերջին նյութերը